Ակցիան կշարունակվի այսօր. «Զանգ» նախաձեռնության անդամներն ազատ են արձակվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Զանգ» նախաձեռնության՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի մասնակից Սուրեն Սահակյանին և ևս 5 քաղաքացու ոստիկանները քիչ առաջ բերման ենթարկեցին՝ ոստիկանության պահանջը չկատարելու համար:

 


Նշենք, որ նախաձեռնության անդամները իրազեկման ակցիա էին իրականացնում Կենտրոնի փողոցներում, այնուհետև պետք է վրան տեղադրեին Հանրապետության հրապարակում:

Ոստիկանները նաև ակցիայի մասնակիցներից խլեցին վրանը և դրեցին ոստիկանական մեքենան:

Նշենք, որ չնայած ակցիայի մասնակիցների փոքրթիվ լինելուն, մեծ թվով ոստիկաններ կան, նաև կարմիր բերետավորներ:

Նշենք, որ նախօրեին նույնպես «Զանգ» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են իրականացրել Երևանի կենտրոնում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

News.am