Վերին Լարսի մոտ շուրջ 1,5 հազար հայկական բեռնատար է սպասում իր հերթին

Շուրջ 1500 հազար հայկական բեռնատար է կանգնած Վերին Լարսի անցակետի մոտ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

Նշենք, որ Վերին Լարսի ճանապարհը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով նոյեմբերի 26-ի երեկոյան փակվել է բեռնատարների համար։

«Վրացական կողմից դեպի ՌԴ ուղղությամբ ճանապարհին ունենք մոտ 800 հայկական բեռնատար, հակառակ կողմից՝ մոտ 700»,- ասաց Հակոբյանը:

Այս պահին Լարսով երթևեկությունը երկու ուղղություններով էլ թույլատրված է բեռնատարների համար:

Մասնագետների կարծիքով՝ իրավիճակը կփոխվի վրացական կողմի խոշոր նախագծի՝ տարածաշրջանում ամենաերկար թունելի կառուցումից հետո, որը կտանի դեպի Վերին Լարսի անցակետ: