Կաթողիկոսը ղպտի գործարարի հետ քննարկել է Արցախից բռնի տեղահանվածների առջև ծառացած մարտահրավերները

Նոյեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց եգիպտացի ղպտի գործարար Նագիբ Սավիրիսին։ Հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից:

Հանդիպմանը ներկա էին նաև դոկ Փոլ Պողոսյանը, դոկ Բրյուս Պողոսյանը, դոկՎահրամ Տեր Մաթևոսյանը և պրն Վազգեն Յակուբյանը:

Հանդիպմանը մասնավոր անդրադարձ կատարվեց Հայաստանի անվտանգային խնդիրներին և Արցախից բռնի տեղահանվածների առջև ծառացած մարտահրավերներին։

Խոսվեց նաև Արևելքի քրիստոնեական համայնքների խնդիրների և նրանց ցուցաբերվող զորակցության, ինչպես նաև Հայ և Ղպտի Քույր Եկեղեցիների միջև առկա ջերմ հարաբերությունների և սերտ փոխգործակցության մասին։

Զրույցի ընթացքում պրն. Նագիբ Սավիրիսը պատրաստակամություն հայտնեց, ըստ ամենայնի, իր օգտակարությունը բերելու առկա հիմնախնդիրների հաղթահարման գործում։

News.am