2023-11-29 17:34
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանի ԶՈւ-ն հրամանատարաշտաբային զորավարժություններ է անցկացրել Նախիջևանում
Նախիջևանում հրամանատարաշտաբային զորավարժություններ են անցկացվել։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ադրբեջանցի զինվորականները, ըստ մարտական հրամանի, պայմանական հակառակորդի տեղակայման հատվածի վրա հարձակվելու խնդիր են կատարել։
Հիմնական շեշտը դրվել է բարձունքների գրավման վրա, որոնցից երևում են հակառակորդի պահեստներին մոտենալու ուղիները։
Sputnik Արմենիա