2023-11-29 17:40
Լրատվական գործակալություններ
Տոյվո Կլաարը Անկարայում քննարկել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը»
ԵՄ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի գծով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Անկարայում քննարկել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը»։
«Վերադարձել եմ Բրյուսել երեկ Անկարա կատարած այցից հետո։ Քննարկվել են հարցեր, որոնք ընդհանուր հետաքրքրություն են ներկայացրել ԵՄ-ի և Թուրքիայի համար Հարավային Կովկասի տարածաշրջանի վերաբերյալ, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը»,- գրել է նա X-ի միկրոբլոգում։
News.am