2023-11-30 11:04
Լրատվական գործակալություններ
Այսօր կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետները
Այսօր կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուսթաֆաևը։
Սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների աշխատանքի շրջանակում հանդիպումը տեղի կունենա հայ-ադրբեջանական սահմանագծի Իջևանի ու Ղազախի հատվածում։
Հիշեցնենք՝ Հայաստանն էր Ադրբեջանին առաջարկել սահմանազատման հանձնաժողովների հանդիպում անցկացնել հայ-ադրբեջանական սահմանին։
Aysor.am