Ֆրանսիական «Լույսը» բարեգործական ճաշարան է բացել Գյումրի տեղափոխված արցախցիների համար

Ֆրանսիական «Լույս» ասոցացիայի աջակցությամբ Գյումրիում այսօր բացվեց բարեգործական ճաշարան Արցախից բռնի տեղահանվածների համար: Ճաշարանը բարերարները կոչում են ֆրանսիական «Լույսի ընթրիքներ»:

Բարեգործական ճաշարանում արցախցիներին օրական մեկ անգամ կտրամադրվի տաք սնունդ ՝ 4 ամիս շարունակ: Շահառուների հետ աշխատելու են նաև հոգեբաններ:

«Ճաշարան բացելու միտքը ծնվեց հիմնադրամի աշխատակիցների՝ Հայաստան կատարած այցերից մեկի ժամանակ: Կարևոր է, որ այցելուները միևնույն ժամանակ ստանան հոգեբանի ու սոցիալական աշխատողի աջակցություն »,-Sputnik Արմենիային ասաց «Լույս» ասոցացիայի նախագահ Լևոն Խաչատրյանը։

Ճաշարանը կգործի դեկտեմբերի 1-ապրիլի 1-ը: Լրացուցիչ ֆինանսավորում լինելու դեպքում ժամկետը կերկարաձգվի։

Ծրագիրն իրականացվում է Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի և «Խաչմերուկ» հիմնադրամի հետ համատեղ:

Հավելենք, որ վերջին տվյալներով՝ Շիրակի մարզ տեղափոխվել է Արցախից բռնի տեղահանված մոտ 3 հազար մարդ։