2023-12-01 11:51
Լրատվական գործակալություններ
Իսրայելի պաշտպանության բանակը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում։
ՑԱԽԱԼ-ը հաղորդագրություն է հրապարակել X սոցցանցում` ՀԱՄԱՍ շարժմանը մեղադրելով հրադադարը խախտելու մեջ։ Ըստ ՑԱԽԱԼ–ի` պաղեստինցիները կրակ են բացել իսրայելական տարածքի վրա:
Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը համաձայնել են ևս մեկ օրով երկարաձգել հրադադարը: Նշվում էր, որ կողմերը պայմանավորվել են ևս 10 պատանդի ազատ արձակել։
Sputnik Արմենիա