Freedom House-ը անդրադառնում է ՀՀ-ում ապատեղեկատվության դեմ պայքարին
Freedom House-ը հրապարակել է Հայաստանում ժողովրդավարության դիմակայության ամրապնդման շուրջ քաղաքականության համառոտագրերի շարքի առաջին փաստաթուղթը։ Տվյալ համառոտագիրը անդրադառնում է ՀՀ-ում ապատեղեկատվության դեմ պայքարին՝ ներառելով ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային լավագույն փորձի վերլուծությունը և առաջարկություններ կառավարությանը, թե ինչպես ավելի արդյունավետ պայքարել ապատեղեկատվության դեմ:
«Հույժ կարևոր է, որ Հայաստանի կառավարությունը քաղաքացիական հասարակության հետ միասին մշակի համաձայնեցված, համապարփակ և կանխազդիչ հաղորդակցության ռազմավարություն՝ տեղեկատվական տարածքն ավելի առողջ դարձնելու համար:
Սա նաև էական քայլ կլինի կառավարության թափանցիկությանը խթանելու, պետական հաստատությունների նկատմամբ վստահություն ձևավորելու և, ի վերջո, Հայաստանի ժողովրդավարության դիմակայանությունը բարձրացնելու ուղղությամբ: Ռազմավարությունը պետք է ներառի Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության՝ լավագույն փորձի վրա հիմնված սկզբունքները.
• Ինստիտուցիոնալացում
• Հանրային շահի վրա հիմնվածություն
• Ապագային միտվածություն և պրոֆեսիոնալացում/
Արհեստավարժացում
• Թափանցիկություն
• Պատեհաժամություն
• Կանխարգելում
• Փաստահենություն
• Ներառականություն
• Ողջ հանրության ներգրավմամբ համագործակցություն»,- ասված է զեկույցում։
Զեկույցն ամբողջական՝ այստեղ։
A1Plus.am