Ադրբեջանում հայտնված Գագիկ Ոսկանյանի գործով հաջորդ դատական նիստը կկայանա դեկտեմբերի 11-ին

Ադրբեջանական դատարանում այսօր անցկացվել է ադրբեջանական գերության մեջ հայտնված պահեստազորային Գագիկ Ոսկանյանի դեմ հարուցված գործով դատական առաջին նիստը։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, դատավորը պարզաբանել է նրա իրավունքները, հստակեցվել են նրա անձնական տվյալները։

Ադրբեջանական ԱՊԱ գործակալության տվյալներով՝ Գագիկ Ոսկանյանի անձնական անկետայում նշվում է, որ նա ծնվել է 1983 թվականին Երևանում, ամուսնացած չէ, ունի միջնակարգ կրթություն, գրանցված է Երևան քաղաքի Դավթաշենի 17-րդ թաղամասում։

Հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 11-ին։

Հիշեցնենք` ՀՀ ՊՆ–ն օգոստոսի 16-ին հայտնեց, որ պահեստազորային Գ. Ո.-ն, ըստ նախնական տվյալների, ինքնակամ թողել է մարտական դիրքը, նրան հայտնաբերելու նպատակով ընթանում են որոնողական աշխատանքներ։

Ավելի ուշ ադրբեջանական կողմը հայտարարեց, որ ձերբակալել են հայ զինծառայողի։ Հակառակորդը հերթական ապատեղեկատվությունը տարածելու առիթը բաց չթողեց` նշելով, թե իբր դիվերսիոն ներթափանցման փորձ է եղել։

ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացրեց մի տեսանյութ, որումերևում էր՝ ինչպես են Ադրբեջանի ԶՈւ մի խումբ զինծառայողներ մոտենում դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնված պահեստազորային Գ. Ո.-ին, զրուցում նրա հետ, հետոձերբակալում և մեքենայով տեղափոխում անհայտ ուղղությամբ:

Sputnik Արմենիա