Վան Ին հայտնել է, որ Չինաստանը և Եվրամիությունը պետք է հարգեն միմյանց

Չինաստանը և Եվրամիությունը պետք է իրավահավասար և պրագմատիկ հարաբերություններ ունենան։ Այս մասին հայտնել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին Պեկինում, երկուշաբթի երեկոյան ԵՄ դիվանագիտական առաքելությունների և եվրոպական երկրների դիվանագետների հետ հանդիպման ժամանակ։

«Չինաստանի և ԵՄ պատմությանը նայելով՝ մենք կարող ենք հետևյալ կարևոր դասերը քաղել։ Նախ՝ անհրաժեշտ է փոխադարձ հարգանք։ Միայն այդ դեպքում կկարողանանք իրավահավասար երկխոսություն վարել»,- ասել է նա։

«Երկրորդ՝ մենք պետք է հանգիստ և պրագմատիկ մնանք»,- նշել է Վան Ին։ Նրա խոսքով՝ դա «համապատասխանում է նաև երկու կողմերի երկարաժամկետ շահերին»։

Վան Ին նշել է նաև ռազմավարական մտածողության կարևորությունը Չինաստանի և ԵՄ-ի համար։ «Չինաստանը միշտ ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացումը դիտարկել է ռազմավարական տեսակետից և երկարաժամկետ հեռանկարի համար, մենք Եվրամիությունը համարում ենք կարևոր բևեռ բազմաբևեռ գործընթացում, աջակցում ենք եվրոպական ինտեգրմանը և եվրոպական ռազմավարական անկախությանը»,- ասել է Վան Ին։

News.am