Քաշքշուկ Ալավերդիում՝ կարմիրբերետավորների և ցուցարարների միջև. կա բերման ենթարկված (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ալավերդու համայնքապետարանի դիմաց կարմիրբերետավորները քիչ առաջ սկսեցին բերման ենթարկել բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին:

 

Քաշքշուկ սկսվեց կարմիրբերետավորների և քաղաքացիների միջև:

Նշենք, որ այսօր Ալավերդի խոշորացված համայնքի ավագանու 27 անդամից 14-ը կայացած քվեարկությամբ անվստահություն հայտնեց համայնքի ղեկավար, «Ապրելու երկիրը» ներկայացնող Արկադի Թամազյանին: Գաղտնի քվեարկությամբ համայնքապետ ընտրվեց ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար, Շնողի նախկին համայնքապետ Դավիթ Ղումաշյանը։

Նշենք, որ դա հնարավոր եղավ, քանի որ «Ապրելու երկիր» խմբակցությունցի Սիմոն Զախարովը դուրս է եկել «Ապրելու երկիր» խմբակցությունից և աջակցում է ՔՊ-ին:

Առավոտից համայնքապետարան էին բերվել ոստիկանական մեծ ուժեր: Ավագանու նիստից հետո քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում համայնքապետարանի դիմաց: Նրանք թույլ չեն տալիս, որ ավագանու ՔՊ-ական անդամները դուրս գան շենքից:

News.am