ԱԺ-ն Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրեց Սերգեյ Մարաբյանին
Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր ընտրեց Սերգեյ Մարաբյանին:
Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Սերգեյ Մարաբյանի, Ռուբիկ Մխիթարյանի և Մանվել Շահվերդյանի թեկնածությունները:
Հարցը քննարկվել է ԱԺ դեկտեմբերի 5-ի նիստում:
ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 68-ը: Սերգեյ Մարաբյանի օգտին կողմ է քվեարկել 68 պատգամավոր, մյուս երկու թեկնածուները ոչ մի կողմ ձայն չեն ստացել:
Նշենք, որ երեկ Ազգային ժողով էր ներկայացել միայն Սերգեյ Մարաբյանը, մյուս երկու թեկնածուները բացակայում էին, մեկը՝ վիրահատության պատճառով, իսկ մյուս թեկնածուն հրաժարվել էր թեկնածության առաջադրումից:
News.am