2023-12-06 13:26
Լրատվական գործակալություններ
Ալիևը արցախահայերի դեմ ագրեսիայի պատասխանատվությունը դրել է Հայաստանի վրա
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արցախահայերի դեմ ագրեսիայի պատասխանատվությունը լիովին դրել է Հայաստանի վրա։
Նա հավաստիացրել է, որ Ադրբեջանը հուսով էր շփումներ հաստատել Ղարաբաղի հայերի հետ՝ իրադարձությունների զարգացման այս տարբերակի ձախողման մեջ մեղադրելով Արցախի իշխանություններին, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի կողմից սեպտեմբերին լիածավալ ագրեսիա սկսելու պատճառը Հայաստանի վարչապետի շնորհավորանքն էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության օրվա առիթով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի իշխանություններին ուղարկված նամակները։
News.am