ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ վեհաժողովին ՀՀ-ի չներկայանալը չի ազդի կազմակերպության ՀՕՊ-ի մասին որոշման վրա

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) նիստին հայկական պատվիրակության բացակայությունը չի ազդի հակաօդային պաշտպանության միասնական համակարգի ստեղծման մասին որոշման ընդունման վրա, լրագրողներին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը:

«Մասնակցությանը նրանց ֆիզիկապես ներկա չգտնվելն այնքան էլ չի արգելակում այլ անդամ երկրների համաձայնեցման գործընթացները, <…> այս կոլեկտիվ փաստաթղթերի ընդունումը, որոնց նրանք <…> շատ դեպքերում միանում են»,-մեջբերում է ՏԱՍՍ-ը նրա խոսքը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցելու դեկտեմբերի 19-ին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ ԽՎ նիստին:

Sputnik Արմենիա