2023-12-07 13:16
Լրատվական գործակալություններ
Բլինքենն անհամբեր սպասում է շուտով Վաշինգտոնում հյուրընկալելու Միրզոյանին և Բայրամովին
Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայանը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Բաքու կատարած այցին։
«Բաքվում դրական և կառուցողական հանդիպումներ ունեցա։ Ինչպես նախագահ Ալիևին ասացի, ԱՄՆ-ը ողջունում է Կենտրոնական բանկի կառավարչի և էներգետիկայի նախարարի այցերը, և պետքարտուղար Բլինքենն անհամբեր սպասում է շուտով Վաշինգտոնում հյուրընկալելու արտգործնախարարներ Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին՝ խաղաղ բանակցությունների համար»,- գրել է Օ՛Բրայանը։
News.am