Դավիթ Գալստյան․ Արցախի խորհրդարանը գործում է, տարբեր հանձնաժողովի նիստեր են գումարվում

Արցախի Հանրապետության խորհրդարանի աշխատանքները չեն դադարել, տեղի են ունեցել նիստեր, այդ թվում՝ լիագումար և առանձին հանձնաժողովների։ Այս մասին 24News-ի հետ զրույցում նշել է Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը։

«Դրա մեջ զարմանալու ոչինչ չկա։ Այո՛, Արցախի Հանրապետության Ազգային ժողովը գործում է, տարբեր հանձնաժողովներ նիստեր են անում։ Շենքային առումով հիմնականում Արցախի Հանրապետության ներկայացուցչությունում է լինում»,- ասել է նա, սակայն հրաժարվել է բովանդակային առումով օրակարգային հարցերից խոսել՝ խորհուրդ տալով դիմել Արցախի ԱԺ լրատվական ծառայությունը։

Aysor.am