Տաթևիկ Վիրաբյանն ազատվեց տնային կալանքից

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քուրը` Տաթևիկ Վիրաբյանն ազատվեց տնային կալանքից։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։

Այսօր Երևանի քրեական դատարանի «Աջափնյակ-1» նստավայրում կայացել է «Զանգվածային անկարգությունների» գործով առաջին դատական նիստը։ Օրենքի համաձայն` քննարկվել է նաև վարույթով անցնող Տաթևիկ Վիրաբյանի խափանման միջոցի հարցը։

«Իմ միջնորդությունը, որ Տաթևիկ Վիրաբյանի խափանման միջոցը պետք է վերացվի, քանի որ դրա համար չկա որևէ հիմք, դատարանը բավարարեց ու ազատ արձակեց նրան»,–Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Բաբայանը։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 10–ին` ժամը 13.00–ին։