Նաթանյահուն «խիստ դժգոհել է» Իրանի հետ Ռուսաստանի համագործակցության առիթով

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն կիրակի օրը զրուցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և դժգոհություն հայտնել ՄԱԿ-ում Մոսկվայի ներկայացուցիչների «հակաիսրայելական դիրքորոշման» առնչությամբ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Իսրայելի կառավարության հայտարարությունը։

Ռուսաստանը պաշտպանել է Գազայում հրադադարի մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը, որի վրա ԱՄՆ-ն վետո է դրել ուրբաթ օրը:

Դիմելով Պուտինին՝ Նաթանյահուն նաև «խիստ դժգոհել է» Իրանի հետ Ռուսաստանի «վտանգավոր» համագործակցության առիթով, ասվում է Իսրայելի կառավարության հայտարարության մեջ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել Բենիամին Նաթանյահուի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի մասին։

News.am