2023-12-11 09:10
Լրատվական գործակալություններ
Հռոմի պապն իր ուրախությունն է հայտնել հայ և ադրբեջանցի գերիների ազատ արձակման կապակցությամբ
Կիրակի օրը Տերունական հրեշտակի աղոթքը կարդալուց հետո Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն իր ուրախությունն է հայտնել հայ և ադրբեջանցի գերիների ազատ արձակման կապակցությամբ, հայտնում է Վատիկանի մամուլի ծառայությունը։
«Ես մեծ հույսով եմ նայում Հայաստանի և Ադրբեջանի միջև Հարավային Կովկասում խաղաղության հաստատման այս դրական նշանին», - ասել է Հռոմի պապը՝ կոչ անելով երկու երկրներին և նրանց առաջնորդներին «որքան հնարավոր է շուտ» խաղաղության պայմանագիր կնքել,- Հռոմի պապի խոսքն է մեջբերել Վատիկանը։
News.am