2023-12-12 10:05
Լրատվական գործակալություններ
ԼՂ-ում ՌԴ խաղաղապահների զրահափոխադրիչն ընկել է ձորը. կա զոհ
Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահներին պատկանող զրահափոխադրիչներից մեկը վթարի է ենթարկվել: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ ռուսական զրահափոխադրիչը Ստեփանակերտի մոտակայքում ընկել է ձորը, ինչի հետևանքով մեկ խաղաղապահ է զոհվել, երկուսը վիրավորվել են։
ՌԴ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես դեռ չի հաստատել այդ տեղեկությունը:
1Lurer.am