Արամ Սարգսյան. Հայաստանի Հանրապետության ճակատագիրը մշուշոտ է

«Մեր խորին համոզմամբ, Արցախի հանձնումը, որ տեղի ունեցավ այս տարի, նախապատրաստված էր 2018 թվականին՝ նրանց իշխանության գալուց։ Այսօր արդեն կարելի է ասել, որ միտումնավոր նպատակ էր դրված»,-այսօր հայտարարեց Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ ելույթ ունենալով «Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի հիմնավորման շուրջ» կլոր սեղան-քննարկմանը։

Ա. Սարգսյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանն Արցախը հանձնելուց հետո շարունակում է նույն գործունությունը, հիմա վտանգված է Հայաստանի Հանրապետությունը։

«Հայաստանի Հանրապետության ճակատագիրը մշուշոտ է։ Պետական համակարգն օր օրի պետք է ամրապնդվի, իսկ ինքն օր օրի կազմաքանդում է։ Այն առանձին օրինակները, այս կամ այն երկրից զենք գնելը ոչինչ չի նշանակում, քանի որ չկա գործող համակարգ»,-ասաց Ա. Սարգսյանը։

Նրա խոսքով, այսօր միասնությունն անհրաժեշտ բան է. «Պետք չէ միմյանց համոզել, որ բարդ իրավիճակ է, այլ մեր ելույթներում պետք է ասենք, ինչո՞ւ և ինչպե՞ս»։

Panorama.am