ՌԴ ԱԳՆ․ Հայաստանում ԵՄ առաքելության ընդլայնումը անօգուտ քայլ է

Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ընդլայնումը չի կարող նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Ընդհանրապես՝ Հայաստանում նրանց հայտնվելը բոլորովին անօգուտ քայլ էր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին նպաստելու տեսանկյունից։ Մենք համոզված ենք, որ ԵՄ առաքելության ընդլայնումն էլ բացարձակապես անօգուտ է և ոչ մի արդյունքի չի հանգեցնի այդ գործընթացում, որի հիմնական սկզբունքները մշակվել են 2020 թվականի նոյեմբերին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից և ամրագրվել են եռակողմ համատեղ հայտարարություններում»,- ասել է Գալուզինը։

«Եվրամիությունը ոչ մի նոր բան չի բերում Անդրկովկաս, բերում է միայն լրացուցիչ լարվածություն և անվստահություն»,- հավելել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։

Aysor.am