Բայդեն․ Իսրայելը սկսում է կորցնել միջազգային աջակցությունը

Իսրայելը սկսում է կորցնել միջազգային հանրության աջակցությունն իր անկանոն ռմբակոծությունների պատճառով, որոնց հետևանքով հազարավոր պաղեստինցիներ են զոհվել, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, գրում է The Guardian-ը։

«Նրանք սկսում են կորցնել այդ աջակցությունը», - երեքշաբթի ասաց Բայդենը քարոզարշավի ժամանակ:

ԱՄՆ նախագահը հավելել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պետք է փոխի իր «կոշտ» կառավարությունը։

News.am