2023-12-13 11:16
Լրատվական գործակալություններ
Միքայել Վարդանյանը Գր. Լուսավորիչ ԲԿ ծննդատանը նվիրել է 116 մլն դրամի ժամանակակից բուժսարքեր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ ԱՆ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ ծննդատունը համալրվել է եվրոպական, ամերիկյան և ճապոնական արտադրության ժամանակակից բժշկական սարքավորումներով:
Բարերար Միքայել Վարդանյանի աջակցության շնորհիվ ծննդատունն արդեն ունի նորածնային նոր ինկուբատորներ, նեոնատոլոգիական շարժական ուլտրաձայնային համակարգ, նորածնային բարձր հաճախականության արհեստական շնչառական սարք, ծննդաբերական, նորածնային վերակենդանացման և բժշկական էլեկտրոհիդրավլիկ վիրահատական բազմաֆունկցիոնալ սեղաններ, էլեկտրոէնցեֆալոգրաֆիայի նորածնային սարք, ՄՌՏ-ի ընթացքում պացիենտին դիտարկող համակարգ: Կենսական կարևորության 15 սարքավորման ձեռք բերման համար բարերար Միքայել Վարդանյանը տրամադրել է 116 մլն դրամ:
News.am