Օրբանը նորից հաստատել է, որ Բուդապեշտը չի համաձայնի ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության բանակցություններին

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը նորից հաստատել է, որ Բուդապեշտը կարգելակի ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության բանակցությունները։

«Եվրամիությունը պատրաստվում է ահավոր սխալ կատարել, և պետք է խանգարել նրանց, անգամ եթե 26 երկրները ցանկանան անել դա և միայն մենք դեմ լինենք»,- ասել է նա Mandiner հունգարական պարբերականի հարցազրույցում։

«Հունգարիայի դիրքորոշումն այն է, որ եթե մենք ցանկանում ենք աջակցել Ուկրաինային, ապա եկեք անենք դա, բայց ոչ անդամակցություն ԵՄ-ին»,- ասել է Օրբանը։

«Ահա թե ինչու եմ ես ասում. հանեք անդամակցությունն օրակարգից, Հունգարիան պնդելու է այդ հարցում, ուստի այդ հարցը չարժե լրջորեն քննարկել, այդ ճանապարհը փակ է, որովհետև Հունգարիան դրան չի համաձայնի։ Եկեք խոսենք այն մասին, թե ինչպես ռազմավարական գործընկերության շրջանակում ուկրաինացիներին տանք այն, ինչն աշխարհառազմավարաան առումով կուժեղացնի նրանց»։

News.am