Հայ-ադրբեջանական սահմանին ռազմագերիների փոխանակում է տեղի ունեցել

Հինգ օր առաջ հայտարարված ռազմագերիների փոխանակումը տեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանին, պնդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հրապարակելով համապատասխան լուսանկարներ ու տեսանյութեր։

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ «Ադրբեջանը ակնկալվում է ազատ արձակել 32 հայ զինվորի, իսկ Հայաստանը՝ երկու ադրբեջանցի զինվորի»։

Խոսքը հայ զինվորականների մասին է, որոնք գերեվարվել են 2020 թվականի դեկտեմբերին «Հադրութի շրջանում և դրան հաջորդած ժամանակաշրջանում հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում և հենց Ղարաբաղում»։

Երկու ադրբեջանցի զինվորներ անցել են հայկական տարածք և դատապարտվել, որոնցից մեկը սպանության համար:

News.am