Ռոբերտ Քոչարյան․ Բաբկեն Արարքցյանն իր անուրանալի ավանդն ունի մեր պետականության կայացման գործում

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական ուղերձ է հղել քաղաքական, պետական գործիչ Բաբկեն Արարքցյանի մահվան կապակցությամբ։

«Ցավով տեղեկացա ականավոր գործիչ Բաբկեն Արարքցյանի մահվան մասին։

Նրա դերակատարությունը մեծ է մեր պետության կյանքում՝ թե՛ որպես Ղարաբաղյան շարժման հիմքերում կանգնած պետական գործիչ, թե՛ որպես Գերագույն Խորհրդի, այնուհետև՝ առաջին գումարման Ազգային Ժողովի նախագահ։

Պարոն Արարքցյանը սկզբունքային գործիչ էր և պարզապես լավ մարդ, ով իր անուրանալի ավանդն ունի մեր պետականության կայացման գործում:

Ցավակցում եմ Արարքցյանների ընտանիքին և բարեկամներին։

Ռոբերտ Քոչարյան

13.12.2023թ.»,- նշված է ՀՀ երկրորդ նախագահի ուղերձում։

Aysor.am