2023-12-13 19:45
Լրատվական գործակալություններ
Վերադարձած գերիների հարազատները հավաքվել են «Մուրացանի» հոսպիտալի մոտ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այսօր Ադրբեջանից վերադարձած հայ գերիների հարազատները հավաքվել են «Մուրացանի» կենտրոնական հոսպիտալի մոտ, քանի որ այստեղ են բերել հետազոտման գերիներին:
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ 2020-2023թթ. գերեվարված ՀՀ 31 զինծառայողներ, և սեպտեմբերին ԼՂ-ում գերեվարված 1 զինծառայող հատել են Ադրբեջան-Հայաստան սահմանը և գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: «Նրանք նախ կանցնեն նախնական բժշկական զննություն և կվերադառնան իրենց հարազատների մոտ»,- նշել էր նա և հրապարակել վերադարձած գերիների անունները:
News.am