Պետդեպարտամենտ. ԱՄՆ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև ձերբակալվածների փոխանակումը

Ձերբակալված անձանց փոխանակումից հետո Ամերիկայի Միացյալ Նահանգները հավատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը շատ հավանական է։ Ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն է արել Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։

«Մենք ողջունում ենք հայ և ադրբեջանցի ձերբակալվածների փոխանակումը, որը տեղի է ունեցել այսօր, ինչպես նաև տեղեկություններն այն մասին, որ քննարկվում են վստահության ամրապնդմանն ուղղված լրացուցիչ միջոցներ, - ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։– Մենք նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է, եթե երկու կողմերն էլ պատրաստ են հասնել դրան»։

Միլլերը հավելել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է այդ ուղղությամբ աշխատել Բաքվի և Երևանի հետ:

Sputnik Արմենիա