Էդմոն Մարուքյան. Խաղաղության պայմանագիրը պատրաստ չէ ստորագրման

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը դեռ պատրաստ չէ ստորագրման, վերջնական նախագիծ չկա, բայց հույս կա պայմանագրի տեքստը վերջնականացնել հունվարին սպասվելիք արտգործնախարարների հանդիպմանը։ Այդ մասին հանրային ՀԸ-ն եթերում ասել է Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

Ադրբեջանական գերությունից 32 զինծառայողների վերադարձը Մարուքյանը որակել է որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության մթնոլորտի ամրապնդման ուղղված դրական քայլ և հույս է հայտնել, որ նման փոքր քայլերով կարելի է հասնել խաղաղության պայմանագրի:

Մարուքյանը նաև ասել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նշված բոլոր պայմաններն այլևս գործող չեն:

«Սխալ տպավորություն կա, որ եթե բանակցություններն ընթանում են ԱՄՆ-ում, Բրյուսելում կամ Մոսկվայում, ապա նրանք երաշխավորն են, բայց դա այդպես չէ։ Երաշխավորի մեխանիզմը պետք է փաստաթղթավորված լինի, դրանում պետք է նշվեն բոլոր պայմանները կողմերի միջև վեճի առաջացման դեպքում», - ասել է նա:

News.am