2023-12-14 16:11
Լրատվական գործակալություններ
Պուտինը նշել է, թե երբ Ուկրաինայում կարող է խաղաղություն լինել
Խաղաղություն կլինի այն ժամանակ, երբ Ռուսաստանը հասնի հատուկ ռազմական գործողության իր նպատակներին, ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Խաղաղություն կլինի այն ժամանակ, երբ մենք հասնենք մեր նպատակներին, որոնց մասին նշել ենք»,- ասել է Պուտինը՝ ամփոփելով տարին, պատասխանելով այն հարցին, թե երբ խաղաղություն կլինի։
Պետության ղեկավարը նաև նշել է, որ հատուկ ռազմական գործողության նպատակները չեն փոխվել։
«Ես հիշեցնեմ, թե ինչի մասին ենք այն ժամանակ խոսել՝ Ուկրաինայի դենացիֆիկացիա, ապառազմականացում, նրա չեզոք կարգավիճակ»,- ընդգծել է Պուտինը։
News.am