Պուտին. Հայաստանի շահերից չի բխում դադարեցնել անդամակցությունը ԱՊՀ-ին, ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Չեմ կարծում, որ Հայաստանի շահերից է բխում ինչ-որ կերպ դադարեցնել անդամակցությունը ԱՊՀ-ին, ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով «Միր» հեռուստաալիքի թղթակցի հարցին՝ ԱՊՀ ապագայի վերաբերյալ՝ հաշվի առնելով Հայաստանի ու Մոլդովայի դիրքորոշումները։
Ինչպե՞ս է նախագահը ընդհանրապես գնահատում հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն միավորումները. «Ի վերջո, դա բոլոր դեպքերում, պետության ընտրությունն է. Ինչ վերաբերում է ընդհանուր միջոցառումներին ՀՀ վարչապետի բացակայությանը, ապա գիտենք, որ դա կապված է, համենայնդեպս, որքանով մեզ հայտնի է, հայաստանյան գործընթացների հետ և կապված չէ աշխատանքը այդ ինտեգրացիոն միավորումներում շարունակելու ցանկության կամ դրա բացակայության հետ։ Տեսնենք, թե ինչպես կզարգանա իրավիճակը»,- ասել է Պուտինը։
News.am