Ահաբեկչություն Իրանում. 12 ոստիկան է զոհվել, 7-ը՝ վիրավորվել

Իրանի հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգի Ռասկ շրջանում ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել է ոստիկանության վարչության առնվազն 12 աշխատակից, յոթը վիրավորվել են: Տեղեկությունը հայտնել է նահանգի վարչական կենտրոնի` Զահեդան քաղաքի դատախազ Մեհդի Շամսաբադին:

Ահաբեկչությունը տեղի է ունեցել կեսգիշերին Ռասկ շրջանի ոստիկանական բաժանմունքում:

Սիստան և Բելուջիստան նահանգը, որը գտնվում է Իրանի հարավ-արևելքում և սահմանակցում է Աֆղանստանին ուՊակիստանին, թմրանյութերի շրջանառության և ահաբեկչության դեմ պայքարող սահմանապահների մահվան պատճառով հաճախ է հայտնվում լրատվամիջոցների գլխագրերում:

Sputnik Արմենիա