Գալուզին․ ՌԴ-ՀՀ հարաբերություններում դժվարությունները հաղթահարելի են

Ռուս–հայկական հարաբերություններում առկա ժամանակավոր դժվարությունները հաղթահարելի են։ Լրագրողների հետ զրույցում այս տեսակետն է հայտնել ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Նա ընդգծել է Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների միջև պատմական, մշակութային, հումանիտար և տնտեսական բազմաթիվ կապերը:

«Դա վստահություն է ներշնչում ոչ միայն ինձ, այլև բոլորիս, որ մեր հարաբերություններում ինչ-որ ժամանակավոր դժվարությունները ոչ միայն հաղթահարելի են, այլև հաղթահարելուց հետո հնարավոր է զարգացնել մեր բազմազան կապերը»,– ասել է Գալուզինը:

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալի խոսքով` այդ կապերի ամրապնդման, զարգացման, ընդլայնման և խորացման օգտին են հանդես գալիս Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդները։

«Եվ մեր հարաբերությունների գլխավոր ուժը դա է»,– նշել է պաշտոնյան:

Sputnik Արմենիա