Պատրուշև. Ռուսաստանը շահագրգռված չէ հացահատիկի գործարքի երկարաձգմամբ

Ռուսաստանը շահագրգռված չէ հացահատիկի գործարքի երկարաձգմամբ, հացահատիկի արտահանման ծավալները, հաշվի առնելով գործարքի լուծարումը, ոչ թե նվազել, այլ մի փոքր աճել են։ Այս մասին հայտարարել է ՌԴ գյուղատնտեսության նախարար Դմիտրի Պատրուշևը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ինչպես հայտնել է Պատրուշևը, դեկտեմբերի կեսերի դրությամբ, այս գյուղատնտեսական տարում արտահանվել է ավելի քան 30 մլն տոննա հացահատիկ, ինչը ավելի շատ է, քան նախորդ տարվա նույն ամսաթվին։

Պատրուշևը նաև ընդգծել է, որ հացահատիկի գործարքը վերսկսելու Ռուսաստանի շահագրգռվածության բացակայությունը մեծապես քաղաքական որոշում է։ Սակայն Ռուսաստանը կշարունակի հացահատիկի արտահանումը, քանի որ ունի իր գնորդը, հաղորդում է «Մոսկվա 24»-ը։

News.am