2023-12-18 11:42
Լրատվական գործակալություններ
ՄԱԿ․ ՀԱՄԱՍ-ին չպետք է բացառել Գազայի հարցով քննարկումներից
ՄԱԿ-ի մարդասիրական հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Մարտին Գրիֆիթսը կարծում է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը չպետք է բացառել Գազայի հատվածի վերաբերյալ հետագա քննարկումներից: Այս մասին նա հայտարարել է Financial Times-ին։
«Մարդիկ, որոնց մենք դատապարտում ենք սարսափելի արարքների համար, միևնույն է, գուցե պետք է քննարկման մաս լինեն»,-հայտարարել է Գրիֆիթսը:
Նրա կարծիքով` Պաղեստինի ժողովուրդն իրավունք ունի ասել, թե ում կարելի է, իսկ ում չի կարելի բացառել քննարկումներից։ Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՄԱԿ-ը կարող է կառավարել Գազան` Գրիֆիթսը նշել է, որ դա «պրակտիկ չէր լինի»: Նրա կարծիքով, սակայն, կան նաև այլ տարբերակներ, այդ թվում ՄԱԿ-ի դիտորդական առաքելությունները:
Sputnik Արմենիա