Երկրաշարժ Չինաստանում. զոհերի թիվը հասել է 118-ի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Չինաստանի հյուսիս-արևմուտքում 6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Չինաստանի կենտրոնական հեռուստաընկերությունը։ Գանսու նահանգում զոհերի թիվը հասել է 105-ի, Ցինհայում՝ 13-ի։

 


Հաղորդվում է նաև, որ Ցինհայ նահանգում 20 մարդու հետ չի հաջողվում կապ հաստատել։ Երկրաշարժի հետևանքով 182 մարդ վնասվածքներ է ստացել։

Բացի այդ, աղետի գոտում վնասվել են ջրամատակարարման, էլեկտրամատակարարման, տրանսպորտի, կապի համակարգեր, այլ ենթակառուցվածքներ։

Չինաստանի ֆինանսների նախարարությունը և արտակարգ իրավիճակների կառավարման նախարարությունը Գանսու և Ցինհայ նահանգներին 200 միլիոն յուան (մոտ 28 միլիոն դոլար) են հատկացրել աղետից տուժածներին օգնություն ցուցաբերելու համար:

Այսօր Չինաստանի արտակարգ իրավիճակների կառավարման նախարարությունը հայտարարել է ուժեղացված, երկրաշարժերին արձագանքելու երկրորդ մակարդակի ռեժիմ: Աղետի գոտում որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում 1440 հրշեջ-փրկարարներ:

Sputnik Արմենիա