2023-12-19 12:33
Լրատվական գործակալություններ
Հայաստանը հայտնվել է ամենացանկալի զբոսաշրջային ուղղությունների տասնյակում
Լոնդոնում կայացած Wanderlust Reader Travel Awards-ում Հայաստանը հայտնվել է նոր զարգացող ամենացանկալի զբոսաշրջային ուղղությունների տասնյակում: Այս մասին հայտնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն:
Նշվում է, որ հարուստ մշակույթը, հիասքանչ բնապատկերները և ջերմ հյուրընկալությունը Հայաստանը դարձնում են պարտադիր այցելության վայր:
News.am