«GALLUP»․ Տրանսպորտ, կայանատեղիներ և աղբահանություն. երևանցիներին հուզող խնդիրները
Այսօր հրավիրված ասուլիսում լրագրողների հետ զրույցում «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրել է Երևան քաղաքի խնդիրներին վերաբերվող վերջին սոցհարցումների արդյունքները:
Հարցումն իրականացվել է Երևանի 800 բնակչի շրջանակում հեռախոսազանգերի միջոցով դեկտեմբերի 13-ից 16-ը:
Ըստ հարցման Երևանի փոփոխությունները վերջին 1 տարվա ընթացքում քաղաքացիների համար առաջին տեղում ավելի շուտ դրական է, երկրորդ տեղում՝ լիովին դրական, երրորդ տեղում՝ ավելի շուտ բացասական:
Երևանի առջև կանգնած ամենակարևոր խնդիրների շարքը գլխավորում են հասարակական տրանսպորտի, երթևեկության, խցանումների, կայանատեղիների և աղբահանության խնդիրները:
Խնդիրների շարքը հետևյալն է՝
Հասարակական տրանսպորտի խնդիր՝ 32,9%
Երթևեկության, խցանումների, կայանատեղիների խնդիրներ՝ 27,5%
Աղբահանության խնդիր՝ 24,6%
Բնապահպանության խնդիր՝ 15,4%
Թափառող շներ՝ 15.3%
Ճանապարհների վատ վիճակ՝ 12,9%:
Tert.am