«Հայաստան»․ Շատ կարևոր պաշտոններ ուժային կառույցներում ամիսներ շարունակ թափուր են մնում
Մայիսից թափուր է Հայաստանի սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնը, այդ զորքերն ապահովում են սահմանի պահպանությունը։ Այս մասին դեկտեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դանշակցական Գեղամ Մանուկյանը։
Նա նշել է, որ գարնանից Հայաստանում թափուր է մնում նաև հայ-ռուսական Միավորված զորախմբի հրամանատարի պաշտոնը։ «Այդ պաշտոնում գտնվող զինվորականն է կապված Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների, ինչպես նաև Հայաստանում ռուսական զորախմբերի կառավարման հետ։ Թափուր է նաև ՀԱՊԿ-ում Հայաստանի ներկայացուցչի պաշտոնը։ Այլ կարևոր զինվորական պաշտոններ ևս տևական ժամանակ թափուր են մնում»,- նշել է Մանուկյանը։
Խորհրդարանականը հավաստիացրել է, որ խնդիրը կադրերի բացակայությունը չէ, այլ դա միտումնավոր, հետևողական գործողություն է։ Նրա խոսքով՝ ինքը չի հասկանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողությունները։ «Նա շարունակում է խոստովանությունների և արդարացումների շքերթը, որը իրականացնում է արդեն երեք տարի։ Երեկվա հարցազրույցի ընթացքում նա հնչեցրել է ատելության խոսքեր Լեռնային Ղարաբաղի հայերի հասցեին, ինչպես նաև հակառուսական տրամադրություններ հրահրել»,- ասել է պատգամավորը։
News.am