2023-12-20 19:34
Լրատվական գործակալություններ
Մոսկվայում 2,5 միլիարդ ռուբլի արժողությամբ կոկաինի խմբաքանակ է առգրավվել
Մոսկվայում առգրավվել է 673 կիլոգրամ քաշով լատինաամերիկյան կոկաինի մեծածախ խմբաքանակ, որի արժեքը գնահատվում է 2,5 միլիարդ ռուբլի, գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԱԴԾ մամուլի ծառայությանը։
Ձերբակալվել է նաև Ռուսաստանի երկու քաղաքացի, որոնք, ինչպես պնդում են, ծրագրել են մաքսանենգ թմրանյութը տեղափոխել Եվրամիության երկրներ: Դրա համար առաքիչները օգտագործել են կեղծ անձի անունով վարձակալած մեքենա, ինչպես նաև կեղծ անձնագրեր և վարորդական վկայականներ:
«Մանրածախ իրացումը կարող էր թմրանյութերի սինդիկատին բերել առնվազն 6,5 միլիարդ ռուբլու շահույթ», - ասվում է հատուկ ծառայության մամուլի հաղորդագրության մեջ:
Ձերբակալվածների նկատմամբ քրեական գործ է հարուցվել, որով նրանց սպառնում է մինչև ցմահ ազատազրկում։
News.am