«Ամերիկացի»-ն դարձավ առաջին հայկական ֆիլմը «Օսկարի» shortlist-ում
Պրոդյուսեր Արման Նշանյանի և ռեժիսոր Մայքլ Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմը հայտնվել է «Օսկար»-ի եզրափակչում՝ ներակայցվելով Լավագույն միջացգային խաղարկային ֆիլմ անվանակարգում։ Հայկական կինոարտադրության պատմության մեջ սա առաջին դեպքն է, որ հայկական ֆիլմն անցնում է «Օսկար»-ի shortlist:
«Ես զգում էի, որ այս ֆիլմն իր համամարդկային պատմությամբ կարող է նման հաջողություն գրանցել: Մտահոգվում էի, որ ֆիլմը կարող է չնկատվել «Օսկար»-ի կողմից, սակայն կատարված աշխատանքի վրա կասկած չունեի»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց պրոդյուսեր Արման Նշանյանը:
Ըստ Արմանի՝ սպասելիքներ ուներ, իսկ այսօր կարող է փաստել, որ սա արդեն իսկ հաղթանակ է:
«Իսկապես համամարդկային ասելիքով ֆիլմ է, փորձել ենք ցույց տալ, թե ինչպես պետք է սիրել միմյանց, լինել դրական: Ինչպես նաև մենք ցույց ենք տվել մեր ազգի հանդեպ տեղի ունեցած անարդարությունը, սակայն դա արել ենք նուրբ ձևով. «Օսկար»-ը չի սիրում, երբ այն քաղաքականացնում են»: