Forbes-ը հայկական փրփրուն գինին ներառել է 2023 թվականի լավագույն գինիների տասնյակում
Forbes-ի սյունակագիր Քեթի Քալի Բելը հայկական փրփրուն գինին ներառել է 2023 թվականի լավագույն գինիների տասնյակում։
Այս տարվա ցանկում ներառված է Moet & Chandon-ի նոր շամպայնը, գինի, որը կարող է լինել վերջինն իր տեսակի մեջ, որը շշալցվել է, զարմանալիորեն նուրբ Շիրազ (Syrah) Նապայից և խորհրդավոր գինի Հայաստանից, գրում է հեղինակը։
Խոսքը հայկական փրփրուն Keush Extremis Sparkling Wine 2018-ի մասին է։
2013 թվականին հիմնադրված այս գինեգործարանը արտադրում է առաջին փրփրուն գինին, որը պատրաստված է Շամպայնի մեթոդով տեղական հայկական սորտերից։ Այս նուրբ փրփրուն գինին պատրաստված է բարձր բարձրության վրա գտնվող, 120-ամյա վազերից, որոնք երբեք չեն պատվաստվել, ունի դեղձի և ազնվամորու նրբերանգներ, ինչպես նաև թխվածքաբլիթի և կիտրոնի կաթնաշոռի համեր: Keush Extremis փրփրուն գինին պատրաստվում է Խաչիկ գյուղի տարբեր արտադրողների բացառապես Արենի խաղողից:
News.am