2023-12-25 16:06
Լրատվական գործակալություններ
Փաշինյանն արդեն Սանկտ Պետերբուրգում է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Փաշինյանն այսօր մասնակցելու է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, իսկ դեկտեմբերի 26-ին՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին:
Նշենք, որ ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` վաղը Սանկտ Պետերբուրգ է մեկնելու նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Sputnik Արմենիա