2023-12-25 16:08
Լրատվական գործակալություններ
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մեկ շաբաթում ավելացել է 10-ով
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մեկ շաբաթում ավելացել է 10-ով և դարձել 535: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Հոսպիտալացված է 3 մարդ, 357-ը դուրս են գրվել հիվանդանոցից։
Վարակվածներից 382-ը երեխաներ են, 153-ը` մեծահասակ:
Sputnik Արմենիա