Իրանի նախագահը խոստացել է պատասխան տալ Իսրայելին ԻՀՊԿ խորհրդականի սպանության համար

Իսրայելի ռեժիմն անպայման կվճարի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) խորհրդականի սպանության համար, հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։

Նա ցավակցություն է հայտնել Սիրիայում իսրայելական ավիահարվածի հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան անդամի մահվան կապակցությամբ՝ ասելով, որ ռեժիմն անպայման կվճարի այս հանցագործության համար, հայտնում է IRNA-ն։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խորհրդական Ռազի Մուսավին սպանվել է Սիրիայի մայրաքաղաքին իսրայելական հարձակման հետևանքով։

News.am