Փաշինյանն ու Ալիևը պատրաստ են վերջնական տեսքի բերել խաղաղության պայմանագիրը
Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը պատրաստակամություն են հայտնել ավարտին հասցնել խաղաղ բանակցություններն ու խաղաղության պայմանագիրը վերջնական տեսքի բերել։ Այս մասին ռուսական Առաջին ալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ի՞նչ հակամարտող կողմեր։ Նրանք լիարժեք պատրաստակամություն են հայտնել վերջնական խաղաղ բանակցությունների, միասնական փաստաթղթի, խաղաղության պայմանագրի կնքելուն, որևէ ռիսկ չկա», – ասել է Պեսկովը, պատասխանելով հարցին, թե արդյոք ռիսկային չէր երկրների առաջնորդներին Պետերբուրգ հրավիրելը։
ՌԴ նախագահը ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցելու համար Պետերբուրգ էր հրավիրել Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի գործընկերներին։
Sputnik Արմենիա