Իրանի ԱԳ նախարարը ժամանեց Հայաստան

Աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Իրանի ԱԳ նախարարի օդանավը քիչ առաջ վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։

Այցի շրջանակներում նախատեսված է Իրանի ԱԳ նախարարի հանդիպումը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, որից հետո երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։

News.am