ԿԳՄՍ նախարարությունը գույքագրել է ԼՂ-ում մնացած մշակութային ժառանգությունը

Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանության հարցի շուրջ ԿԳՄՍ նախարարությունը ինտենսիվ աշխատում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տարեվերջյան ասուլիսում հայտարարեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«ԱԳՆ գործընկերների հետ մի ամբողջ գործողությունների պլան ունենք, թե ինչպես ենք իրականացնելու Լեռնային Ղարաբաղի տարածքում մնացած մշակութային ժառանգության պաշտպանության հարցը»,- նշեց նա։

Անդրեասյանի խոսքով՝ ԼՂ տարածքում մնացած նյութական և ոչ նյութական մշակութային արժեք ունեցող ժառանգությունը գույքագրվել է, կա ամբողջական տվյալների բազա:

«Գույքագրում ենք նաև վանդալիզմի դեպքերը և դրանք փոխանցում ենք բոլոր հնարավոր միջազգային գործընկերներին: Նաև էլեկտրոնային շտեմարաններ, կայքեր են ստեղծվում, որոնք պարզ ու տեսանելի են դարձնում այդ ամենը»,- եզրափակեց ԿԳՄՍ նախարարը: